10175980_506626739460664_645194382010136069_nԵրիտասարդ պատմագետների ասոցիացիան իր գործունեությունը ծավալում է 2011 թ-ից: 2014թ.-ի փետրվարի 18-ից գործում է որպես գրանցված հասարակական կազմակերպություն: Մեր կառույցն ունի հետևյալ նպատակները՝

  • ծավալել գիտակրթական գործունեություն,
  • բարձրացնել բնակչության հայրենասիրական ոգին,
  • նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանը,
  • նպաստել ազգային եւ բարոյական արժեքների զարգացմանը,
  • նպաստելՍփյուռք-Հայաստան երիտասարդական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը,
  • նպաստել ազգային միասնական գաղափարախոսության զարգացմանը երիտասարդության կազմակերպման միջոցով,
  • ակտիվ մասնակցություն ունենալ երիտասարդական դաշտում տեղի ունեցող քաղաքացիական, հասարակական եւ այլ կարգի միջոցառումներին,
  • նպաստել ազգային և բարոյական արժեքների զարգացմանը,
  • մշակել կազմակերպության շահերի կոլեկտիվ պաշտպանության համակարգ,
  • ծավալել հասարակության եւ երիտասարդության շահերից բխող,օրենքով չարգելված այլ գործունեություն:

Մեր առաքելությունն ենք համարում

  • համախմբել ակտիվ հասարակագետ-գիտնականներին, ուսանողներին,
  • դառնալ հարթակ` զարգացնելու երիտասարդ գիտնականների գիտելիքները, հմտություններն ու կարողությունները պատմագիտության և հասարակագիտական ընդհանուր դաշտում,
  • ապահովել երիտասարդ և ավագ սերնդի գիտնականների կապը:

Կազմակերպության խորհրդանիշը մարդկության պատմությանը հայտնի ամենահին պատկերներից է: Պատկերված է արեգակի շարժումը իր երեք դիրքերում՝ արևածագ, հորիզոն և մայրամուտ: Խորհրդանշում է ժամանակի անընդհատությունը, պատմության զարգացումը, ընթացքն ու շարունակականությունը:

Posted in Uncategorized | Leave a comment